Black Sabbath հանրահայտ խմբին շնորհվել է «Կենդանի լեգենդ» տիտղոսը: Մրցանակը շնորհվել է Classic Rock Awards ամենամյա երաժշտական փառատոնի ժամանակ, որը կայացել է Լոնդոնում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը, որը տեղեկացրել է, որ խմբի մենակատար Օզի Օսբորնը 2008 թվականին արդեն ստացել է նույն մրցանակից:
Black Sabbath խումբը վերջերս վերամիավորվել է՝ նոր ալբոմ ձայնագրելու համար, իսկ 2014 թվականին կմեկնի համերգային շրջագայության: Այժմ խմբի անդամները լուրջ պատրաստվում են Ամերիկայում և Եվրոպայում կայանալիք համերգներից առաջ: