Անջելինա Ջոլիի նախկին ամուսին դերասան Բիլի Բոբ Տորնտոնն ամուսնացել է 6-րդ անգամ: Բիլի Բոբն ու նրա վաղեմի ընկերուհին` դիմահարդար Կոննի Անգլանդն արդեն 12 տարի է միասին են ապրում: Նրանք ունեն 5-ամյա դուստր:
59-ամյա Բիլի Բոբն ու 49-ամյա Կոննին ամուսնացել են 2014 թվականի հոկտեմբերին Լոս Անջելեսում`բարեկամների եւ ընկերների նեղ միջավայրում: