տուն Լուրեր Բիլ Քլինթոնն ունեցել է 2 հազար սիրուհի, իսկ Հիլարին դեմ չի եղել....

Բիլ Քլինթոնն ունեցել է 2 հազար սիրուհի, իսկ Հիլարին դեմ չի եղել. սկանդալային բացահայտումներ

105
0

MEXICO-BUSINESS/

Նախկին փաստաբան Դոլի Քայլը, ով աշխատել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ, սկանդալային բացահայտումներ է արել Քլինթոնների ընտանիքի վերաբերյալ: Նրա խոսքով` Բիլ Քլինթոնը մի անգամ իրեն խոստովանել է, որ սեռական հարաբերություն է ունեցել 2 հազար կանանց հետ և սեռական մեծ կախվածություն ունի, գրում է Russia Today-ը:

«Ինչ վերաբերում է Հիլարիին, ապա նա ահաբեկիչ է: Այո, դուք կարող եք տեսնել ահաբեկիչ բառի սահմանումը` բռնության և սպառնալիքի կիրառում՝ քաղաքական նպատակին հասնելու համար: Նա ահաբեկել է Բիլի նախկին սիրուհիներին, նրանք այժմ այնքան վախեցած են, որ երբեք ճշմարտությունը չեն ասի»,- հայտարարել է նախկին փաստաբանը:

Վերջինիս խոսքով` ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար և նախագահի ներկա թեկնածու Հիլարի Քլինթոնը ոչ միայն ահաբեկում է կանանց, այլև չի խոչընդոտում իր ամուսնու սեռական հակումներին, քանի որ նրա վերջնական նպատակը Սպիտակ տուն մտնելն է:

«Եթե Բիլը սեռական հարաբերություն է ունեցել 2 հազար կանանց հետ, և մենք գիտենք միայն 10-ից ոչ ավելիի մասին, ապա որտե՞ղ են մնացածները: Նրանք սարսափից դողում են»,- ասել է Բիլ Քլինթոնի նախկին սիրուհին: