տուն Քաղաքական Միջազգային Բիլ Գեյթսը գլխավորել է ԱՄՆ-ի ամենաառատաձեռն միլիարդատերերի ցուցակը

Բիլ Գեյթսը գլխավորել է ԱՄՆ-ի ամենաառատաձեռն միլիարդատերերի ցուցակը

128
0

bill-gates-on-bitcoin

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորել է ամերիկացի ամենաառատաձեռն միլիարդատերի ցուցակը, որը հրապարակվել է Forbes ամսագրի կողմից։

Անցած տարի Գեյթսը բարեգործության համար ծախսել է 2.65 մլրդ դոլար։ Այս միջոցների մեծ մասը նա ծախսել է մալարիայի, պոլիոմելիտի և այլ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարող կազմակերպությունների համար։ Մասնավորապես, նա 50 մլն դոլար է հատկացրել ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող կազմակերպությանը։

Առատաձեռների ցուցակի երկրորդ հորիզոնականում Ուորեն Բաֆեթն է, ով ծախսել է 2.63 մլրդ դոլար։ Գումարի մեծ մասը նա ուղղել է Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամին, որում նա հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Եռյակը եզրափակում է «Էստե Լաուդեր» կոսմետիկ արտադրանքի կորպորացիայի ժառանգ Լեոնարդո Լաուդերը, ով բարեգործական նպատակներով Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին նվիրել է 1.1 մլրդ դոլար արժողությամբ 78 նկար, որոնք հավաքել է 40 տարվա ընթացքում։ Հավաքածուի մեջ եղել են Պաբլո Պիկասոյի 33, Ժորժ Բրաքի՝ 17, Խուան Գրիսի և Ֆերնան Լեժեի 14-ական աշխատանքներ։