տուն Քաղաքական Միջազգային Բիլ Գեյթսը 21-րդ անգամ գլխավորել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակը

Բիլ Գեյթսը 21-րդ անգամ գլխավորել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակը

84
0

3856872

Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը 21-րդ անգամ գլխավորել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակը, որն ավանդաբար հրապարակվում է Forbes ամսագրի կողմից: Պարբերականի հաղորդմամբ՝ 58-ամյա Գեյթսի կարողությունը կազմում է 81,2 միլիարդ դոլար: Հիշեցնենք, որ նույն Forbes-ը այս տարվա մարտին նրան ճանաչել էր նաև մոլորակի ամենահարուստ մարդ:

Ցուցակում երկրորդը Գեյթսի ընկերն է՝ լեգենդար ներդրող Ուորեն Բաֆեթը, ում ունեցվածքը գնահատվում է 68 միլիարդ դոլար: Նա ցանկի երկրորդ համարն է 2001թ.-ից: Լավագույն «եռյակը» եզրափակում է Oracle ծրագրային ապահովման ամերիկյան ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը (մոտ 48,6 միլիարդ դոլար): Վերջերս նա հայտարարել է, որ լքում է կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտոնը:

97-ամյա հայազգի մեծահարուստ Քըրք Քրքորյանը 118-րդն է՝ շուրջ 4,2 միլիարդ դոլար կարողությամբ:

Նշենք նաև, որ, Forbes-ի գնահատմամբ, ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքը հասնում է 2,29 տրիլիոն դոլարի, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշից 270 միլիարդով ավելի է: