Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մհեր Սեդրակյանի` լրագրողներին վիրավորելու փաստին ասաց` «Բիձա մարդ ա, ամբաղ-զամբաղ խոսել ա:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը վիրավորել էր լրագրողներին` անվանելով «նախիր»:
Նշենք նաւե` այսօր ԱԺ աշխատանքերը լուսաբանող մի խումբ լրագրողներ նախաձեռնել են ստորագրահավաք, որով կոչ են անում ԱԺ խմբակցություններին, անհատ պատգամավորներին դատապարտել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը: