տուն Լուրեր Բիբինն այս անգամ էլ չկա. ՀԾԿՀ-ն սկսել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ...

Բիբինն այս անգամ էլ չկա. ՀԾԿՀ-ն սկսել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ քննարկումը

97
0

53760

Այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ էներգետիկ հինգ կազմակերպության հայտերի քննարկումը:

«Հայաստանի էլեկտրական զանցեր» ընկերության ղեկավար Եվգենի Բիբինը նիստին ներկա չէ. վերջինս գրություն է ուղարկել, թե իր մասնակցությունն անհնարին է: ՀԷՑ-ը ներկայացրել էր սակագնի շուրջ 17 դրամ բարձրացման մասին հայտ, մինչդեռ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ սակագինը կբարձրանա 6.93 դրամով:

Տեղեկացնենք, որ նիստին զուգահեռ դրսում բողոքի ակցիա է իրականացվում:

Մանրամասնե՝ քիչ անց՝ տեսանյութով: