«Բիբինի հայտարարությունների և վարքագծի հետ կապված իրենց տեսակետը հայտնել են ԱԺ նախագահն ու ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ես ավելացնելու բան չունեմ»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է Բիբինի պնդմանը, թե էլեկտրաէներգիան պետք է, այնուամենայնիվ, թանկանա ոչ թե 7 , այլ 17 դրամով, Շարմազանովն ասաց, որ իրենք դեմ են նման չափով թանկացմանը, կարծում են, որ դա շատ է:
«Ես ավելի շատ հակված եմ հավատալ Ռոբերտ Նազարյանին, մեր հանձնաժողովի ներկայացուցիչներին, քանի որ կարծում եմ, որ 17 դրամը շատ թանկ է: Եթե հանձնաժողովը որոշել է այդպես, ապա սեփականատերերը, գործադիր մարմինները պետք է աշխատեն այն կանոններով, որը ներկայացրել է համապատասխան հանձնաժողովը»,- ասաց ՀՀԿ խոսնակը: