Բա ի՞նչ անեն, լույսերն անջատե՞ն: Այսպես այսր լրագրողների հարցին արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը` ի պատասխան էլեկտրաէներգիայի սակագնի թանակցման ու ՀԷՑ-ի թույլ տված շքեղությունների մասին հարցին:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Եվգենի Բիբինի աշխատավարձը կազմում է 60 հազ. ԱՄՆ դոլար, գեներալը պատասխանեց.
«Բիբինը կստանա, Բիբինի տերը թաղեմ, մարդու անունը որ Բիբին լինի…»:
Իսկ ՀԷՑ-ի վարձակալած թանկարժեք ավտոմեքենաների վերաբերյալ Սարոյանն ասաց, թե անցել է թանկ ու էժան ավտոմեքենաների ժամանակը:
«Մեքենան միայն տրանսպորտի միջոց է: Ժիգուլի-միգուլի արդեն քշող չկա: Մի հոսանք մուծող էլ ես եմ: Կարող ա՞ ուշքս էթում ա, որ տանեմ մուծեմ: Բայց հո հովհարային անջատումներ չե՞ն անելու»,- ասաց նա: