տուն Լուրեր Բիբինը ևս բացահայտումներ ուներ. «Ոչ թալանին» նախաձեռնությունը պատրաստվում է երկրորդ երթին

Բիբինը ևս բացահայտումներ ուներ. «Ոչ թալանին» նախաձեռնությունը պատրաստվում է երկրորդ երթին

142
0

 

voch-talanin-600x462-600x462

«Ոչ թալանին» քղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը վստահ է` Սեր Սարգսյանը իր մի խոսքով կարող է վերջ դնել ժողովրդի շրջանում բողոք հարուցած որևէ հարցի: Այդ պատճառով էլ իրենց պահանջը ներկայացնում են Սերժ Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին:

«Նախորդ երթով պայքարի մեկնարկը տրվեց: 19-ի երթը պահանջատիրական է: Անցած երթից հետո չեն պատկերացնում, որ մենք մեր պահանջի տերն ենք: Մենք մնում ենք մեր կարծիքին, որ քննարկելու բան չունենք: Մենք ի սկբազնե հայտարարել ենք, որ որևէ տեսակի բանակցությունների, երկխոսությունների չենք պատրաստվում մասնակցել: Մենք ցակացած պահի դուրս ենք գալու պայքարի` օրենքով սահմանված բոլոր ձևերով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Նախաձեռնության մեկ այլ անդամ Լևոն Զաքարյանն ասաց, թե իրենց պահանջը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագնի չթանկացումն է, այլ` սակագնի իջեցումը:

Անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունենալիք քննարկումներին, Լևոն Զաքարյանն ասաց.

«Եթե հարցը վերաբերում է ամբողջ հանրապետությանը, ի՞նչ գաղտնիքներ ունեն իրենց ժողովրդից: Պետք է լինեն քննարկումներ, յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնի, որպեսզի պարզ դառնա, թե ինչ դժգոհություններ ու առարկություններ կան: Եթե անգամ լինի թանկացում, չի նշանակում, որ պայքարը չստացվեց: Եթե հիշում եք, կուտակային կենսաթոշակային համակարգի անցումից հետո էլ պայքարը շարունակվեց»:

Մաքսիմ Սարգսյանը, խոսելով Եվգենի Բիբինի մասնակցությամբ Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի վերաբերյալ, ասաց, որ նիստը փակ լինելու պատճառն այն է, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը ևս հայտարարություններ և բացահայտումներ ուներ ՀՀ կառավարության վերաբերյալ, քանի որ բոլոր հանցագործությունները ՀԷՑ-ում տեղի են ունեցել ՀՀ կառավարության իմացությամբ:

Վերջում Լևոն Զաքարյանը կատակեց, թե՝ եթե պարոն Բիբինը ցանկանա կարդալ ասուլիսի թարգմանությունը, իրենք պատրաստ են իր համար թարգմանել, այլապես կա մտավախություն, որ մի քանի միլիոն կծախսվի դրա համար: