ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը հրաժարական է ներկայացրել: Նա իր հրաժարականի դիմումը ներկայացրել է այսօր՝ հոկտեմբերի 12-ին կայացած Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստում, որը վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Թամար Պողոսյանը մնացել է Երեւանի ավագանումշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ։
Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության նոր ղեկավար է ընտրվել խմբակցության քարտուղար Ջիվան Պողոսյանը։ Խմբակցության քարտուղար է ընտրվել Ռուբեն Կճոյանը։
Նույն օրը ԲՀԿ նախագահի հրամանով Թամար Պողոսյանը նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական եւ ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։
Նյութի աղբյուրը՝ xnews.am