տուն Լուրեր ԲՀԿ-ն «հարգելի» է համարել Սահմանադրության նախագծի քվեարկությանը չմասնակցած պատգամավորների բացակայությունը

ԲՀԿ-ն «հարգելի» է համարել Սահմանադրության նախագծի քվեարկությանը չմասնակցած պատգամավորների բացակայությունը

89
0

BHK

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «հարգելի» է համարել Սահմանադրության նախագծի քվեարկությանը չմասնակցած պատգամավորների բացակայությունները: Այս մասին Araratnews.am-ին ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Սահմանադրության հետ կապված մենք որևէ պրիտենզիա չունենք»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Հարցին, թե՝ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ասել է՝ կուսակցությունում Սահմանադրության նախագծին դեմ արտահայտված ու քվեարկությանը չմասնակցած ԲՀԿ-ականների հարցն է քննարկվում, Միքայել Մելքումյանն ասաց՝ դա Սահմանադրության հետ կապ չունի. «Ուրիշ խնդիրներ կան, Սահմանադրության հետ կապ չունեն»:

Ինչ վերաբերում է Էլինար Վարդանյանի՝ իրենց շարքերից հեռացնելուն, պարզաբանեց. «Սկզբանական կառույցը դիմել է  քաղաքական խորհրդին՝ քննարկելու կուսակցության շարքերից հեռացնելու խնդիրը»:

Մեր հարցին՝ ո՞րն է պատճառը՝ զայրացավ. «Դուք ասացիք՝ մի հարց ունենք» :