Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին համապատասխան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից Նաիրա Զոհրաբյանին ազատելու հնարավորության մասին հարցին:
«Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները, և այդ իմաստով մենք որևէ հիմք չենք տեսնում նրա կարգավիճակը վերանայելու»,- ընդգծեց նա:
Նա նշեց, որ ԲՀԿ-ն հայտնել է իր դիրքորոշումը՝ հաշվի առնելով մտահոգությունները, իսկ Նաիրա Զոհրաբյանի կողմից ո՛չ պատգամավորի էթիկայի կանոնների, ո՛չ «ԱԺ կանոնակարգի», ո՛չ էլ այլ իրավական ակտի խախտում չի եղել: