տուն Լուրեր ԲՀԿ-ն կզրկվի առնվազն 5 պատգամավորից (ցանկ)

ԲՀԿ-ն կզրկվի առնվազն 5 պատգամավորից (ցանկ)

202
0

357F2A16-E33B-45FF-AD88-C80674AFC7B1_mw1024_s_n

AraratNews-ի տեղեկություններով՝ մոտ օրերս պատգամավորական իրենց մանդատներից կարող են զրկվել ԲՀԿ-ական միանգամից 5 պատգամավոր՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո), Ծառուկյանի խնամին՝ Մուրադ Գուլոյանը և Ռուստամ Գասպարյանը:

Նշենք, որ վերջիններս Աժ նախորդ՝ աշնանային նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 4-ի ընթացքում ամենաշատ բացականեր ունեցողների թվում են: Ծառուկյանը 55 անգամ չի մասնակցել օրենսդիրի նիստերին, Գուլոյանը՝ 41, Կարապետյանը՝ 33, իսկ Գևորգյանը՝ 31:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի փետրվարի 12-ի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր ԲՀԿ ղեկավարի բացակայություններին՝ նշելով. «Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»:

Սպասվում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առաջիկա օրերին համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգա: