տուն Լուրեր ԲՀԿ-ն կբողոքարկի ընտրությունների արդյունքները

ԲՀԿ-ն կբողոքարկի ընտրությունների արդյունքները

102
0

bhk-logo211-530x375

ՏԻՄ ընտրությունների Գյումրու արդյունքներից ԲՀԿ-ն գոհ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով`  իրենք գոհ չեն Վանաձորի ընտրությունների արդյունքներից: «Ճիշտ է, մենք հաղթահարել ենք արգելքը, անցել ենք, էնտեղ ավագանի կունենանք, բայց դա մեր թեկնածուի եւ տեղական կառույցի առանձնահատկությունն էր, մենք այդտեղ շատ արագ վերադասավորումներ ենք անելու»,- ասաց Մելքումյանը:

Մելքումյանը բացառեց  Գյումրիում ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հնարավորությունը: «Մենք արդեն բողոքարկել ենք, մի շարք քաղաքական ուժերի հետ կոնսոլիդացիա ենք անում, քաղաքականությունը չի սիրում «եթե»-ներ, ՀՀԿ-ի հետ չենք կազմելու որեւէ կոալիցիա»:

Մելքումյանի խոսքով` ընդհանրապես, ինչպես երկրի  գործերն են, այնպես էլ ընտրություններն են: Նա ասաց, թե երեկ եղել է Գյումրիում, և տարբեր խախտումների մասին ահազանգեր են ստացել: Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի պարտությանը` Մելքումյանը նշեց, թե պետք է առանձնացնել` ովքեր են ընդդիմադիրները: