ԱԺ 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հրթական քառօրյայի մեկնարկը լարված էր: Ինչպես արդեն հայտնեցինք, ԲՀԿ-ն բոյկոտեցˋ լքելով նիստերի դահլիճը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը խմբակցության անունից նշեց, որ ԱԺ-ն անհետաձգելի և հրատապ քննարկման հարց պետք է դարձներ Սերժ Սարգսյանի կողմից Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի նկատմամբ սանձազերծված գործողություններն ու ճնշումները. «Գագիկ Ծառուկյանի հանդեպ կիրառվեցին հակասահմանադրական քայլեր»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ընդհատելով Լևոն Զուրաբյանին, նշեց, որ մտքերի փոխանակում չի, իսկ ԲՀԿ-ն էլ ունի պատգամավորներ, որոնք, եթե պետք լիներ, չէին բոյկոտի նիստը, կխոսեին: