Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցներին ԲՀԿ խմբակցությունից ներկայացուցիչներ չէին ներկայացել: Նշենք, որ այսօր նախատեսված է «Ծառուկյան դաշինքի» համագումարը, եւ ըստ էության ԲՀԿ-ականները խառն են ու ԱԺ ճեպազրույցներին ներկայանալու ժամանակ չունեն:
ԱԺ ճեպազրույցներին չներկայացավ նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ինչպես հայտնի է, կուսակցությունում ներքին խմորումներ են ընթանում, եւ, հավանաբար, դրանով պայմանավորված խմբակցության ներկայացուցիչներից որեւէ մեկը չեկավ ճեպազրույցների: