տուն Լուրեր ԲՀԿ-ն ձեռնպահ կքվեարկի օրինագծին. Միքայել Մելքումյան

ԲՀԿ-ն ձեռնպահ կքվեարկի օրինագծին. Միքայել Մելքումյան

146
0

Մելքումյան

ԱԺ-ում շարունակվում է «Շրջանառության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:  Իր ելույթում  ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ կքվեարկի «Շրջանառության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծին:

«Եթե ռեֆորմները տնտեսական աճի պայմաներում լինեին, կընդունվեին, որովհետև կլինեին խաղի պայմաններ, բայց քանի որ սա արվում է անկումային պայմաններում, միանշանակ մերժվում է: Պետական համակարգում մենք այսօր նույնիսկ արտահանման ծավալի մեջ չենք կարողանում  կարգ ու կանոն մտցնել:

Ստվերի դեմ պայքարելու համար որոշվեց նախ դրոշմապիտակներ կիրառել և հարց է առաջանում, թե որքանով սա նպաստեց ստվերային բիզնեսի կրճատմանը: Եթե համապատասխան մարմինները պնդում են, որ սա էապես նպաստել է ստվերի կարճատմանը, ապա ինչո՞ւ պետք է ստվերի մնացած հատվածը կրճատել ու բացահայտել փոքրի հաշվին: Նախ պետք է գնահատել ստվերը և պարզելˋ արդյոք դրա բացահայտման համար արժե զոհաբերել մեծ թվով փոքր և միջին բիզնեսներ»,-իր խոսքում նշեց պատգամավորը:

Միքայել Մելքումյանը նկատեց նաև , որ Հայաստանի տնտեսությունը լուրջ ճգնաժամի է գնում, ուստի իշխանությունների համար առաջին խնդիրը լուրջ հակաճգնաժամային ծրագրերի մշակումն է: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են հանրապետությունում ձեռնարկված ռեֆորմները ձախողվում, պատգամավորը նշեց.

«Ցանկացած բարի նպատականերով բարեփոխում, որ այս իշխանությունն ուզում է անել, չի ծառայում իր  նպատակներին, որովհետև իշխանությունները իրենց վստահությունը կորցրել են»: