ԱԺ նիստի մեկնարկից առաջ ԲՀԿ կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հաշվի առելով Հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված վիճակը՝ ԲՀԿ-ն բոյկոտում է քառօրյան: Պատգամավորը տեղեկացրեց, որ առաջիկայում ԲՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ, որում իր քայլերն ու ռազմավարությունը կներկայացնի հանրությանն ու իր գործընկերներին: Պատգամավորի այս հայտարարությունից հետո ԲՀԿ պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը: