տուն Լուրեր ԲՀԿ Քաղաքական խորհրդի հայտարարություն

ԲՀԿ Քաղաքական խորհրդի հայտարարություն

115
0
  • bhk-logo«Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունների հետևանքով իրավիճակը կրկին սրվել է: Տանկեր, ծանր հրետանի, նաև օդուժ կիրառելով և հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելով՝ Ադրբեջանը կրկին ռազմական գործողություններ է սանձազերծել՝ պատերազմի մարտահրավեր նետելով հայկական կողմին: «Բարգավաճ Հայաստանը», խստորեն դատապարտելով ագրեսորի քաղաքականությունը, որն այդ երկրի պետական քաղաքականությունն է, կոչ է անում միջազգային հանրությանը, մասնավորապես հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրներին, համարժեք ու հասցեական գնահատական տալ փաստացի պատերազմ սանձազերծած Ադրբեջանի գործողություններին՝ հաշվի առնելով, որ աննախադեպ այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը նախահարձակ Ադրբեջանինն է: «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ պատրաստ է ամբողջ ներուժը ներդնել հայկական զույգ պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործում»: ԲՀԿ Քաղաքական խորհուրդ