տուն Լուրեր ԲՀԿ-ին հետաքրքրում էˋ Կառավարությունն ազատված կլինի՞ «կաշկանդվածությունից»

ԲՀԿ-ին հետաքրքրում էˋ Կառավարությունն ազատված կլինի՞ «կաշկանդվածությունից»

122
0

karavarutyun

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում ընթացող լսումների ժամանակ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներից հետաքրքրվեցˋ արդյոք նոր Սահմանադրությամբ Կառավարությունն ազատվա՞ծ է իր գործառույթներն  իրականացնելու կաշկանդվածությունից:

«Սահմանադրության գործող փաստաթղթում հստակ գրված էˋ Կառավարությունը չի կարող իրականացնել գործադիր իշխանությանը բնորոշ իր գործառույթները, որովհետև կաշկանդված է, ըստ էության, նախագահի ինստիտուտով:   Այս նոր նախագծով ազատվա՞ծ է, եւ ընդհանրապես որևէ այլ ինստիտուտով կաշկանդված լինելո՞ւ է, թե՞ ոչ»,-  հետաքրքրվեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Վարդան Պողոսյանը նախ ասաց, որ գործող Սահմանադրությամբ նախագահի լեգիտիմության աստիճանը բարձր է, քանի որ ընտրվում է ժողովրդի կողմից. «Հանրային սպասելիքիներն առաջին հերթին նախագահի հետ են կապված եւ ոչ թե կառավարության»:

Ինչ վերաբերում է հարցին, թե վարչապետն ազատվա՞ծ է «կաշկանդվածությունից», Վարդան Պողոսյանն ընդգծեցˋ դա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել. «Ազատագրված է այնքանով, որ ՀՀ նախագահը կառավարության գործունեությանը խառնվելու իրավունք չունի: Նախագահը հետևելու է խաղի կանոնների պահպանմանը միայն հստակ սահմանաված լիազորությունների միջոցով, որոնք սպառիչ տրված են Սահմանադրության տեքստում: Եթե կառավարության գործունեության արդյունքում առաջանում են իրավական ակտեր, որոնք հակասում են Սահմանադրությանն, ապա այս դեպքում ՀՀ նախագահը միջամտելու իրավունք ունի նաեւ Սահմանադրական դատարան դիմելու միջոցով»:

Սահմանադրական հանձնաժողովի անդամը բացատրում էˋ եթե Կառավարության կողմից առաջարկված օրինագիծն ընդունվում է Ազգային ժողովի կողմից եւ պարունակում է հակասահմանադրական դրույթներ, ապա ՀՀ նախագահը պաարտավոր չէ ստորագրել այն` հնարավորություն ունենալով դիմել Սահմանադրական դատարան: