Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը մեծ հույսեր չի կապում նոր ձեւավորվելիք կառավարության հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը` մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: «Ոչ մի վարչապետ սեփական թիմով չի կարողանում սեփական կառավարությունը ձեւավորել եւ ծրագրերն իրականացնել` դա փաստ է»,- ասաց Խաչատրյանը:
Նա ասաց, թե այդ ամենի սկիզբը դրվել է դեռեւս Տիգրան Սարգսյանի օրոք, երբ տեսախցիկների գումարներն ուղղվեցին ոչ թե դեպի պետական բյուջե, այլ` անհատների գրպաններ:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: