տուն Քաղաքական Միջազգային Բեյոնսեն ու արքայազն Ուիլյամը հանդիպել են բասկետբոլի հանդիպման ժամանակ

Բեյոնսեն ու արքայազն Ուիլյամը հանդիպել են բասկետբոլի հանդիպման ժամանակ

70
0

635536723237960412-EPA-USA-BRITAIN-ROYALTY

Արդեն տեղեկացրել ենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Այսօր նա կնոջ հետ ներկա է գտնվել NBA-ի խաղերից մեկին, որի ժամանակ հանդիպել է երգչուհի Բեյոնսեի և նրա ամուսին՝ ռեփեր և պրոդյուսեր Jay Z-ի հետ։ Այս մասին հաղորդում է USA Today-ը։

Արքայական տան ներկայացուցիչները այցելել են «Քլիվլենդի» և «Բրուքլինի» հանդիպմանը։ Ընդմիջման ժամանակ Բեյոնսեն ու ամուսինը մոտեցել են և սեղմել արքայազնի և Քեյթի ձեռքը։

Ավելի վաղ Ուիլամն այցելել էր Սպիտակ տուն, ուր հանդիպել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։