տուն Լուրեր Բերման ենթարկված Անդրիաս Ղուկասյանն ազատ է արձակվել

Բերման ենթարկված Անդրիաս Ղուկասյանն ազատ է արձակվել

60
0

Andrias Xukasyan«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել` պահանջելով  չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը:

Նախաձեռնության անդամներն իրենց հետ Հանրապետության հրապարակ էին բերել անվադողեր, ինչին ի պատասխա ն Ոստիկանությունը կոչ արեց հեռացնել դրանք հրապարակից:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով` իրենք  տեղեկություններ ունեին, որ անվադողերը բերվել են հրապարակ այրելու համար: Միաժամանակ, Օսիպյանն ասաց, որ հանրահավաքի մասին իրազեկման մեջ անվադողեր օգտագործելու մասին տեղեկատվություն չի եղել: Իրենց հերթին,  նախաձեռնության անդամները նշեցին, որ անվանդողերը պետք է օգտագործվեին որպես հարթակ:

Այնուհետև սայավամարդ հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության միջև առաջացավ որոշակի լարվածություն: Ոստիկանները պահանջեցին անհապաղ հեռացնել անցվադողերը, սակայն նախաձեռնության անդամները հրաժարվեցին:

Ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար նախաձեռնության մի քանի անդամներ բերման ենթարկվեցին ոստիկանների կողմից: Սակայն դրանից որոշակի ժամանակ անց ազատ  արձակվեց նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով կրկին գտնվում է Հանրապետության հրապարակում: Վալերի Օսիպյանը խոստացել է, որ շուտով մյուս բերման ենթարկվածները նույնպես ազատ կարձակվեն: