տուն Լուրեր Բերման են ենթարկել Փոստանջյանի դստերը (տեսանյութ)

Բերման են ենթարկել Փոստանջյանի դստերը (տեսանյութ)

56
0

2

Ինչպես արդեն գրել էինք, քիչ առաջ Ավանում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբներից մեկից Զարուհի Փոստանջյանը հայտարարեց հավաքագրված ցուցակների մասին և նշեց, որ այնտեղ դարակներում թաքցնում են այդ ցուցակները: Փոստանջյանը շտաբի ՀՀԿ-ական աշխատակիցներից պահանջեց բացել դարակները և ցույց տալ իրենց:

Շտաբից ոստիկանները Փոստանջյանին դուրս էին բերել բռնի ուժով և փորձել բերման ենթարկել: Սակայն քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն այդպես էլ չհամաձայնեց նստել ոստիկանների մեքենան:

Դեպքի վայրում է եղել նաև Զարուհ Փոստանջյանի դուստրը, ում ոստիկանները բերման են ենթարկել Նոր Նորքի բաժին: Իսկ բաժնի պետը, նկատի ունենալով Փոստանջյանի դստերը, ասել է. «էս դիշովկին տարեք»:

Տեսանյութը` այստեղ: