Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, մեքենայից դուրս գալիս, կոտրել է ոտնաթաթը։
«Բերլուսկոնին ոտնաթաթի մի փոքր կոտրվածք ունի, որը նա ստացել է մի քանի օր առաջ՝ մեքենայց դուրս գալիս ոտքն անզգույշ դնելու պատճառով», — ասել է բուժող բժիշկ Դզանգիրիլյոն։ Վնասվածքի պատճառով Բերլուսկոնին երկու շաբաթ ձեռնափայտով կքայլի։