Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բերլուսկոնին որոշել է հրաժարվել մսից, հաղորդում է Corriere della Sera թերթը:
«Երբ կարդացի սպանդանոցում կենդանիների տանջանքների մասին՝ միս ուտելու ցանկությունս կորավ: Կարող եմ առանց մսի էլ ապրել ու կապրեմ»,- ասել է 79-ամյա քաղաքական գործիչը:
Նշվում է նաև, որ Բերլուսկոնին օրերս իր խոհարարին հրահանգել է այլևս մսային ուտեստներ չպատրաստել: