Բեռլինի մետրոյի կայարաններից մեկում քնած բոմժին այրելու փորձից հետո յոթ կասկածյալների որոնումն արագ արդյունքներ է տվել ․«Մենք գիտենք, թե ովքեր են այդ մարդիկ»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը դեկտեմբերի 27-ին, հայտնում է DW–ն։
Բեռլինի ոստիկանությունը նախօրեին էր հրապարակել կասկածյալների լուսանկարները, որոնք արվել էին հսկողության տեսախցիկներով։ Ենթադրյալ հանցագործները 15-ից 21 տարեկան են։ Նրանցից վեցը ոստիկանություն է ներկայացել մեղայականով, յոթերորդին ձերբակալել են։ Հանցագործության գլխավոր պատասխանատուն 21-ամյա երիտասարդ է։
Առաջին կասկածյալը հանձնվել էր ոստիկանությանը դեռ դեկտեմբերի 26-ի երեկոյան, մյուս հինգը ավելի ուշ են ներկայացել մեղայականով։ Բոլոր կասկածյալներին հարցաքննելու են բեռլինյան ոստիկանության աշխատակիցները։
Դեկտեմբերի 25-ի գիշերը երիտասարդները այրել էին հարբած ու մետրոյի Schönleinstraße կայարանում քնած անօթեւանի հագուստը։ 37-ամյա անօթեւան տղամարդուն հաջողվել է խուսափել այրվածներից ու վանսվածքներ միայն մի քանի անցորդների միջամատության շնորհիվ։ Կասկածյալների հանդեպ գործ է հարուցվել մահափորձի համար։
Բեռլինի ոստիկանության մամուլի ծառայությունից DW–ին հայտնել են, որ յոթ կասկածյալներն էլ արաբական երկրներից եկած փախստականներ են՝ վեցը Սիրիայից, մեկը ՝ Լիբիայից։