«Գերմանիան իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Իրանի կառավարությանը՝ բարեփոխումներ իրականացնելու հարցում»,- Թեհրանում այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը:
«Մեր նպատակն է աջակցել Իրանի ներկայիս կառավարությանը»,- պաշտոնյայի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:
Նախարարի խոսքով՝ Իրանը հուսալի գործընկեր է, և Գերմանիան պատրաստ է երկրի հետ ավելի սերտ առևտրային կապեր հաստատելու: