տուն Լուրեր Բեռլինը պահանջել է Մինսկից անհապաղ ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին

Բեռլինը պահանջել է Մինսկից անհապաղ ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին

105
0

_95316690_c4fd9a30-6cdc-4f09-a4ec-381761c747e4

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը պահանջել է Բելառուսի իշխանություններից ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին և լրագրողներին. Ria.ru-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

«Գերմանիայի կառավարությունը մտահոգությամբ է վերաբերում Բելառուսում տիրող իրավիճակի զարգացմանը: ԵԱՀԿ-ն արդեն քննադատել է ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումն ու նրանց ձերբակալությունները: ԳԴՀ կառավարությունը միանում է դրան»,- ասել է Զայբերտը:

Իրավապահների տվյալներով՝ Բելառուսում ձերբակալվածների թիվը կազմում է 700, այդ թվում՝ ՌԴ երկու քաղաքացի: