տուն Քաղաքական Միջազգային Բերեժանիում Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցական համալիրը փոխանցվել է հայկական կրոնական համայնքին

Բերեժանիում Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցական համալիրը փոխանցվել է հայկական կրոնական համայնքին

78
0

ekexeci1Բերեժանիում Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցական համալիրը Բերեժանիի պետական պատմաճարտարապետական արգելոցի կողմից փոխանցվել է ՀԱԵ ուկրաինական թեմի Տերնոպոլի հայկական կրոնական համայնքին, հայտնում է AnalitikaUA.net –ը՝ վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը։

Միության նախագահ Վիլեն Շատվորյանը այդ իրադարձությունը պատմական է անվանել ու շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են եկեղեցու փոխանցմանը։ Նա  նշել է, որ «մեզ համար կարևոր է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ, մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակույթով ու պատմական ժառանգությունով, ու կանենք հնարավոր ամեն ինչ այդ մշակույթն ու ժառանգությունը պահպանելու ու ժողովրդականացնելու համար»։

Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի ղեկավար եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, մեկնաբանելով եկեղեցին կրոնական համայնքին փոխանցելու փաստը, նշել է, որ դա կենդանի հավատի ու տարածաշրջանում հոգևոր կյանքի ամրապնդման խորհդրանիշն է։

Բերեժանիի Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցին կառուցվել է 1764-ին հայկական ավելի հին փայտյա եկեղեցու տեղում։

Եկեղեցին բարոկկո ոճով է կառուցվել, հայկական համայնքի միջոցներով, որ 17-18 րդ դարերում զգալի դերակատարում ուներ քաղաքի կյանքում։