տուն Լուրեր Բերձորում տեղի ունեցած միջադեպի հետ արցախցին որևէ կապ չունի. Ժիրայր Սեֆիլյան

Բերձորում տեղի ունեցած միջադեպի հետ արցախցին որևէ կապ չունի. Ժիրայր Սեֆիլյան

192
0

JIRAYR-SEFILYAN

Բերձորում հունվարի 31-ին տեղի ունեցած միջադեպի հետ, ըստ Ժիրայր Սեֆիլյանի արցախցին որևէ կապ չունի:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Բանախոսը պատմել է, որ իրենք դեռևս դեկտեմբերին էին իրենք պատրաստվում մեկնել Արցախ: Սակայն այդ ժամանակ տեղի ոստիկանապետի օգնությամբ Սեֆիլյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին եւ առանձնացված զրույց ունեցել:

«Բակո Սահակյանը հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք երազում էին մտնել ԵՏՄ-ի մեջ: Իհարկե, մեզ համար ցավալի էր դա լսել: Այնուհետեւ, մենք ընդլայնված հանդիպում ունեցանք, որից հետո մենք համոզվեցինք, որ գործ ունենք մարդկանց հետ, որոնք ադեկվատ չեն իրենց գործում: Այս հանդիպման ընթացքում նրանք խնդրում էին մեզ հետ կանգնել ավտոերթի գաղափարից»,- ասաց Սեֆիլյանը:

«Պահը եկել է քաղաքացիական բանակը համալրելուն, հորդորում եմ այն երիտասարդներին, որոնք տոգորված են այս կարգախոսներով եւ սկզբունքներով` «Մենք ենք տերը մեր երկրի», «Չենք արտագաղթելու«, «Չենք հանդուրժելու այս կեղեքող համակարգը», այսօրվանից գտնել մեզ եւ ցուցակագարվել ինձ մոտ` որպես քաղաքացիական բանակի շարքային զինվոր: Արցախյան պատերազմի իսկական մասնակիցներին էլ եմ հորդորում միանալ մեզ»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Սեֆիլյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: