Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկվել մի խումբ մարդիկ որոնց մեջ է նաև Քերոբ Ղազարյանը, Մխիթար Ավետիսյանը, նրանց մեջ կային նաև ազատամարտիկներ, ովքեր պետք է դիմավորեյին Երևանից-Արցախ ավտոերթով մեկնող մեքենաներին։ Այս մասին հաղորդում է Հիմնադիր խորհրդարանի լրատվական ծառայությունը։
Վիրավորվել է «Նոյյան Տապանի» լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:
Քերոբ Ղազարյանի և Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց։