«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը կարծում է, որ Բերձորում հունվարի 30-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ պետք է հարուցվի Հայաստանում:
«Այս առիթով, միանշանակ, քրեական գործեր պետք է հարուցվեն Հայաստանում, որովհետև Հայաստանի քաղաքացիների նկատմամբ են տեղի ունեցել բռնարարքները: Պետք է փորձենք հետամուտ լինել: Ես, իհարկե, մեծ սպասելիքներ չունեմ: Մենք սովոր ենք նման երևույթներին Հայաստանում, նաև սովոր ենք, որ ոստիկանությունը կատարելագործվում է: Ուզում եմ դատապարտել այդ բացարձակ անընդունելի գործողությունները»,- այսօր հրավիրված քննարկմանն ասաց նա: