Երեկ երեկոյան ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր ադրբեջանական կողմը կրակել եւ ականանետներից ականներ են արձակվել Տավուշի մարզի Բերդավան գյուղի ուղղությամբ: Այս մասին Araratnews.am-ին ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:
«Այս պահին գյուղում հանգիստ է, պարզապես կրակոցներ են եղել, ականներ են նետել, որից տուն է վնասվել»,- ասաց գյուղապետը:
Մեր հարցին՝ վնասված տան բնակիչներից տուժածներ կա՞ն, տունն ի՞նչ վիճակում է, գյուղապետն ասաց՝ իրենց հետ ամեն ինչ նորմալ. «Տան տանիքի որոշ հատվածն է վնասվել, ինչպես նաեւ ապակիները»:
Գյուղապետը կրկին անգամ հիշեցրեց՝ վաղուց նման իրավիճակներից խուճապի չեն մատնվում: