ԱՄՆ-ում նավթի և բենզինի գների անկումը նպաստել է ավտոարտադրության ոլորտին: ԱՄՆ բնակիչների շրջանում մեծ պահանջարկ է առաջացել թանկարժեք պիկապների և արտաճանապարհային մեքենաների նկատմամբ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Այս տարվա հունվար ամսին մեքենաների սպառումն աճել է միանգամից 13,7 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` հասնելով 1,15 մլն մեքենայի: Բանն այն է, որ թանկարժեք այս մեքենաները նաև մեծ քանակությամբ բենզին են սպառում, ինչը ձեռնտու է էժան գների դեպքում: Ներկայում ԱՄՆ-ում բենզինի գինը հասել է մոտ 50 ցենտի կամ մոտ 250 դրամի:
Մինչդեռ էլեկտրական մեքենաների հանդեպ պահանջարկն այնքան էլ մեծ չէ, ինչը վտանգում է ԱՄՆ-ի` այս ոլորտում ունեցած սպասելիքները: Հունվարին էլեկտրական մեքենաների վաճառքի ծավալը կազմել է ընդամենը 1 տոկոս ընդհանուր շուկայի կտրվածքով: