Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Հռոմի «Ռոմայի» դեմ պատասխան հանդիպմանը, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն ապաքինվել է ազդրի վնասվածքից ու մասնակցել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղին, սակայն փոխարինում է խնդրել ընդմիջմանը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 20 խաղում Բենզեման խփել է 19 գոլ ու կատարել երկու արդյունավետ փոխանցում: