Bentley և Porsche մեքենաները հայտնվել են աշխարհի ամենաանապահով մեքենաների ցանկում։
Բրիտանական Reliability Index-ը կազմել է ամենաապահով մեքենաների ցանկը, որը գլխավորում են Honda և Daihatsu ընկերությունները։ Հետազոտության ժամանակ հաշվի են առնվել տասնյակ տարբեր գործոններ, այդ թվում վերանորոգումը, պահեստամասերի գինը, շարքից դուրս գալու հաճախականությունը։
Ընդհանուր ցանկում կա 39 անվանում։
Լավագույն տասնյակում են Suzuki, Toyota, Chevrolet, Mazda, Ford, Lexus, Skoda և Hyundai ավտոմեքենաները։
Վերջին տեղերում են հանգրվանել Alfa Romeo-ն, Land Rover-ը, Porsche-ն և Bentley-ն։