տուն Քաղաքական Միջազգային Բենինում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Բենինում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

180
0

beninԲենինում ամենայն հավանականությամբ կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ կիրակի քվեարկության ժամանակ թեկնածուներից ոչ ոք նկատելի առավելության չէր հասել մրցակիցների նկատմամբ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով երկրի ընտրական հանձնաժողովին։

Առաջին փուլի արդյունքում առաջատար դիրքերում են գործող վարչապետ Լիոնել Զինսուն, ով հավաքել է 28.4 տոկոս, եւ գործարար Պատրիս Տալոն՝ 24.8 տոկոս։ Նրանցից մի փոքր պակաս ձայներ էր հավաքել ձեռներեց Սեբաստիան Աջավոնը՝ 23 տոկոս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։