տուն Քաղաքական Միջազգային Բենեդիկտ Քամբերբաթչը շուտով կգիրանա նոր դերի համար

Բենեդիկտ Քամբերբաթչը շուտով կգիրանա նոր դերի համար

80
0

Benedict-MAIN

Վերջին տարիներին աշխարհում ամենասիրված դերասաններից Բենեդիկտ Քամբերբաթչը շուտով արտաքնապես շատ կփոխվի։ Բրիտանական The Mirror-ը գրում է, որ հանճարեղ նյարդավիրաբույժ և կախարդ դոկտոր Սթրենջի դերը խաղալու համար Քամբերբաթչը սկսել է շատ ուտել և մարզվել։

«Մուլթֆիլմերում դոկտոր Սթրենջը շատ մարված է պատկերված։ Աշնան սկզբին, երբ սկսվեն նկարահանումները, Բենեդիկտը պետք է այդպիսին դառնա։ Շերլոկ Հոլմսին ընտելացած հանդիսատեսը շատ կզարմանա», — ասել է աղբյուրը։

Ներկայում Քամբերբաթչը շատ է սնվում, խմում է պրոտեինային հյութեր, այցելում է մարզասրահներ։