տուն Քաղաքական Միջազգային Բեն Աֆլեքը հեռուստաշոուի եթերում պաշտպանել է մուսուլմաններին

Բեն Աֆլեքը հեռուստաշոուի եթերում պաշտպանել է մուսուլմաններին

115
0

Affleck 1209

Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Բեն Աֆլեքը Real Time with Bill Maher հեռուստաշոուի եթերում քննադատել է շոուի հաղորդավարին, ինչպես նաեւ մասնակից հյուրերին՝ մուսուլմանների հասցեին արված արտահայտությունների համար, գրում է Daily Mail-ը։
Շոուի հաղորդավար Բիլ Մայերը, իսլամի մասին թեժ բանավեճի ժամանակ, այդ կրոնի հետեւորդներին համեմատել է մաֆիայի անդամների հետ,- նշում է հրատարակչությունը։

«Սա միակ կրոնն է, որ գործում է ինչպես մաֆիան։ Ձեզ կսպանեն, եթե դու ինչ-որ բան այն չասեք, սխալ պատկեր նկարեք կամ գրեք սխալ գիրք»,- այսել է հաղորդավարը։

Իր հերթին, երեկոյան հեռուստաշոուի հյուր, հրապարակախոս Սեմ Հարիսը հայտարարել է, որ իսլամը դա «կործանարար գաղափարների բնակավայր է»։

«Հիմա տգեղ է այն, ինչ դուք հիմա ասում եք։ Դա կոպիտ է, դա ռասիզմ է»,- մեկնաբանել է Աֆլեքը Հարիսի խոսքերը։

«Ավելի քան միլիարդավոր մարդիկ իսլամի ֆանատներ չեն, չեն պատժում կանանց, նրանք ուղղակի ուզում են գնալ դպրոց, ուտել սենդվիչներ եւ չանել այնպիսի բաներ, որոնք ձեր ասելով, անում են բոլոր մուսուլմանները»,- հայտարարել է դերասանը։