տուն Լուրեր Բելգիայի խորհրդարանը մերժել է պատգամավորներին անվճար խմիչքից զրկելու գաղափարը

Բելգիայի խորհրդարանը մերժել է պատգամավորներին անվճար խմիչքից զրկելու գաղափարը

116
0

1482429474

Բելգիայի խորհրդարանի քաղաքական խմբակցությունների առաջնորդները մերժել են խորհրդաժողովում պատգամավորներին գարեջուր և գինի անվճար օգտագործելու հնարավորությունից զրկելու առաջարկությունը. այս մասին հաղորդել  է բրյուսելյան EUobserver ինտերնետային կայքը:

«Պատգամավորների համար անվճար ոգելից խմիչքը ներմուծվել է 1900-ական թվականների  վերջին` կանխելու համար քննարկումների ընթացքում խորհրդարանականների այցելությունները բարեր»,- գրել է հրատարակությունը:

Ըստ պարբերականի տվյալների` ոգելից  խմիչքներ օգտագործելու հարցով պատգամավորների միջև որոշ ընդհարումից հետո խորհրդաժողովի նախագահը հանձնարարել է անկախ փորձագիտական խմբին ուսումնասիրել հարցն ու իր առաջարկությունները ներկայացնել: Նրա անդամները  հանձնարարել էին զրկել խորհրդարանականներին խորհրդաժողովում անվճար գարեջուր և  գինի օգտագործելու արտոնությունից:

Բելգիայում գործատուները չեն արգելում աշխատողներին ճաշին մի քիչ գարեջուր  կամ գինի  խմել: