տուն Քաղաքական Միջազգային Բելգիայի թագուհու թաղման արարողությանը ներկա են եղել թագավորական բազմաթիվ ընտանիքների ներկայացուցիչներ

Բելգիայի թագուհու թաղման արարողությանը ներկա են եղել թագավորական բազմաթիվ ընտանիքների ներկայացուցիչներ

95
0

Fabiola_2449481b

Թագավորական տասնյակ ընտանիքների ներկայացուցիչներ այսօր ներկա են գտնվել Բելգիայի թագուհի Ֆաբիոլայի թաղմանը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալութոյւնը:

Ֆաբիոլան մահացել է այս տարվա դեկտեմբերի 5-ին 87 տարեկանում:

Թագուհու թաղմանը ներկա են եղել Ճապոնիայի կայսրուհի Միտիկոն, Թայլանդի թագաժառանգ արքայադուստր Մահա Չաքրի Սիրինդորնը, Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կարլոսը։ Ներկա են եղել նաև Նիդեռլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Դանիայի, Մարոկոյի, Քուվեյթի թագավորական ընտանիքների անդամներ: