Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում 1915-18 թվականներին: Այս մասին վարչապետն ասել է բելգիական Le Soir պարբերականին:
«Ողբերգական դեպքերը, որոնք տեղի են ունեցել հայ ժողովրդի դեմ, պետք է դիտարկել որպես ցեղասպանություն», — ասել է նա խորհրդարանում:
Այս հայտարարությունը թույլ է տալիս սկսել գործընթաց Բելգիայի խորհրդարանում, որի վերջնարդյունքում Ցեղասպանությունը կճանաչվի օրենսդիր մարմնի մակարդակով: