տուն Քաղաքական Միջազգային Բելգիայի դատարանը Սալահ Աբդեսլամին Ֆրանսիային արտահանձնելու որոշում է ընդունել

Բելգիայի դատարանը Սալահ Աբդեսլամին Ֆրանսիային արտահանձնելու որոշում է ընդունել

88
0
Salah-AbdeslamԲելգիայի դատարանը հավանություն է տվել 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների հիմնական կասկածյալ Սալահ Աբդեսլամին արտահանձնելու Ֆրանսիայի ներկայացրած հայցը:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«Բելգիայի և Ֆրանսիայի իշխանություններն այժմ համատեղ որոշումներ կընդունեն՝ կապված արտահանձման հետ»,- հայտնել են Բելգիայի դատախազությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սալահ Աբդեսլամը ցանկանում է համագործակցել քննիչների հետ: Աբդեսլամը ձերբակալվել է Բրյուսելում մարտի 18-ին ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում: