տուն Քաղաքական Միջազգային Բելգիան իր 200 տոննա ոսկին հետ է վերադարձնում Մեծ Բրիտանիայից

Բելգիան իր 200 տոննա ոսկին հետ է վերադարձնում Մեծ Բրիտանիայից

132
0

Gold bars, March 31, 2009. Photo by Capital MS&L

Բելգիայի իշխանությունները պատրաստվում են Մեծ Բրիտանիայից հետ վերադարձնել 200 տոննա ոսկին, որը 1930-ականներին տեղափոխվել էր մառախլապատ Ալբիոն՝ վախենալով նացիստական Գերմանիայի հարձակումից։

Բելգիական ոսկին գնահատվում է մոտ 6.2 մլրդ եվրո։ Ձուլակտորները գտնվում են 20 մետր խորության վրա։ Պահեստը ունի միայն մեկ բանալի։ Բրյուսելը տարեկան վճարում է 250 հազար դոլար այդ պահեստի վարձակալության համար։

Ոսկին տեղափոխվելու հույժ գաղտնի պայմաններում։ Ոսկին կտեղափոխվի նավով, որը պաշտպանելու է 50 զինվորական։ Այն ուղեկցելու է նաև ուղղաթիռ։ Տեղափոխման ժամկետը գաղտնի է պահվում։ Ներկայում Բելգիան Բրյուսելում ունի մոտ 227 տոննա ոսկի։