Բելգիայի ազգային բանկը չի պատրաստվում Մեծ Բրիտանիային վերադարձնել պետությանը պատկանող ոսկին։ Այս մասին ասվում է Բելգիայի թագավորական բանկի հաղորդագրության մեջ։
«Ազգային բանկը չի պատրաստվում վերադարձնել իր պահուստները, որոնց հաշվագրումը պարբերաբար իրականացնում է», — նշվում է հայտարարության մեջ։
Նախօրեին բելգիական RTBF հեռուստաալիքը հայտնել էր որ Բելգիան մտադիր է Մեծ Բրիտանիային վերադարձնել մոտ 200 տոննա ոսկին, որը Լոնդոն էր տեղափոխվել 1930-ականներին։ Երկրորդ աշխարհամարտի նախօրեին բելգիական իշխանությունները մտահոգություն ունեին, որ ֆաշիստական Գերմանիան կարող է առգարվել այդ ամբողջ ոսկին։