տուն Քաղաքական Միջազգային Բելգիան ահաբեկչության դեմ պայքարի համար ստիպված կլինի օգտագործել երկրի զինված ուժերը

Բելգիան ահաբեկչության դեմ պայքարի համար ստիպված կլինի օգտագործել երկրի զինված ուժերը

102
0

1042829840

Բելգիական կառավարությունը պատրաստ է ներգրավել երկրի բանակը երեկ իսլամիստական խմբավորումների գրոհայինների դեմ անցկացված գործողությունից հետո երկրի ներքին անվտանգությունն ամրապնդելու համար: Այս մասին հաղորդել է երկրի վարչապետ Շառլ Միշելը:

«Բանակը պատրաստ է բարձրացնել մեր անվտանգության մակարդակը», — վարչապետի խոսքերն է մեջբերում France-Presse գործակալությունը:

Այս հայտարարությունը հնչել է երկրի կառավարության արտակարգ խորհրդակցությունից հետո:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Բելգիայում վերջին օրերին հակաահաբեկչական 12 գործողություն է իրականացվել: