տուն Լուրեր Բելառուսում նախագահի 5 թեկնածու

Բելառուսում նախագահի 5 թեկնածու

119
0

OON belarusԲելառուսի նախագահական ընտրություններում ընտրարշավի հիմնական փուլերից մեկը՝ թեկնածուների առաջադրման համար ստորագրահավաքը, օգոստոսի 21-ին ավարտվել է: Թեկնածուների ներկայացրած տվյալներով, նախագահի պաշտոնի համար 5 թեկնածու կպայքարի:

Երկրի ԿԸՀ-ն գրանցել է 8 թեկնածուի նաախաձեռնող խմբի, սակայն անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքել են միայն 5 թեկնածուի օգտին. գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նախագահության նախկին թեկնածու, տնտեսագետ Վիկտոր Տերեշչենկոյի, Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սերգեյ Հայդուկեւիչի, «Ասա ճշմարտությունը» կազմակերպության ակտիվիստ Տատյանա Կորոտկեւիչի եւ Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլա Ուլախովիչի:

Առաջատարը Լուկաշենկոն է: Գործող նախագահի օգտին առնվազն 1.7 մլն ստորագրություն է հավաքվել: Բելառուսի նախագահական ընտրությունները նախանշված են հոկտեմբերի 11-ին: