Բելառուսում նախագահի նախկին թեկնածուներ Նիկոլայ Ստատկևիչն ու Վլադիմիր Նեկլյաևը, ինչպես նաև «Միավորված քաղաքացիական կուսակցության» առաջնորդ Անատոլի Լեբեդկոն հայտարարել են, որ չեն ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները, հաղորդում է RIA Novosti-ն:
«Այս խաղարկված ընտրական ներկայացումը ընտրություն չենք համարում, և այս ընտրությունների արդյունքները չենք ճանաչում», — ասել է Նեկլյաևը մամլո ասուլիսի ժամանակ:
Բացի այս, բանախոսները նշել են, որ ընտրություններին չի մասնակցել և ոչ մի իրապես ընդդիմադիր թեկնածու:
Հիշեցնենք, որ երեկ կայացած նախագահական ընտրություններում գործող նախագահ Լուկաշենկոն հաղթել է` ստանալով ընտրողների ձայների 83 տոկոսը: